Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել. բժիշկը տեղում մահացել է

Մարտի 14-ի ուշ երեկոյան Արտաշատի շտապօգնության մեքենան Վերին Արտաշատ կանչի մեկնելիս վթարի է ենթարկվել։ Պատահարի արդյունքում բժիշկ Կարապետ Գրիգորյանը տեղում մահացել է։ ՀՀ առողջապահության նախարարությունը խորապես ցավում է ողբերգական պատահարի համար և վշտակցություն հայտնում մասնագիտական իր պարտականությունները կատարելու ընթացքում մահկանացուն կնքած բժշկի հարազատներին ու մերձավորներին։ Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունից:

Կանչի դուրս եկած շտապօգնության երկրորդ բժիշկը, բուժքույրը և վարորդը տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, ուր ստացել են առաջին բուժօգնությունը։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած բժիշկը և բուժքույրը այս պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լայնածավալ հետազոտությունների են ենթարկվում։ Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ հիվանդանոցում է գտնվում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։ Կազմակերպվում է նաև վարորդի տեղափոխումը «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարից տուժածների բուժումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել