Դատապարտվել է Մալդիվյան կղզիների նախկին նախագահը

Associated Press-ի փոխանցմամբ` Մալդիվների նախկին նախագահը կոչ է արել իր կողմնակիցներին բողոքել իր բանտարկության դեմ: Ինչպես նշում է աղբյուրը, նա ձերբակալվել էր արագ և վիճահարույց դատավարությունից հետո:
Երեք դատավորներից կազմված հանձնաժողովը եզրակացրել է, որ Մոհամեդ Նաշիդը, ով երկրի առաջին ժողովրդավարական ընտրություններում հաղթած նախագահն է 2012 թվականին, իր կառավարման ժամանակահատվածում, անօրինական հրաման էր արձակել ձերբակալել երկրի հայտնի դատավորներից մեկին:

Նաշիդը հերքել էր հրամանն արձակելու փաստը, իսկ դատարանը մերժել էր նրա փաստաբանների առարկությունն այն մասին, որ դատավորներից երկուսը համապատասխան չեն եղել դատավարությունն իրականացնելու համար, քանի որ նրա դեմ ցուցմունք էին տվել ձերբակալության ժամանակ:

Նաշիդը հրաժարական էր տվել 2012 թվականին, քանի որ բազմիցս մեղադրվել էր իշխանության չարաշահման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել