Հակակոռուպցիոն խորհուրդը չպետք է գլխավորի վարչապետը. ՀԿ ներկայացուցիչ

Կառավարության որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն խորհուրդը չի կարող արդյունավետ գործել և իրականցնել իր առջև դրված խնդիրները, քանի որանկախ կառույց չէ. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց «Էլեգիա» հասարակական կազմակերպության նախագահ Հարություն Ալեքսանյանը:

 «Ես կարծում եմ, որ նմանատիպ կառույցներ ստեղծելիս պետք է օգտագործվի միջազգային փորձը: Այս խորհուրդը պետք է ունենա իր աշխատակազմը, ֆինանսական ինքնուրույնությունն ու կայությունը, այսինքն` կախված չլինի կառավարության ֆինանսավորումից, և պետբյուջեից առանձին ֆինանսավորւմ հատկացվի, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դեպքում է»,- ասաց Հ. Ալեքսանյանը:

Ինչ վերաբերում է խորհդրի անդամներին, ապա, նրա խոսքով, այնպիսի բարձր պաշտոններ ունեցող գործիչները, ինչպիսիք են վարչապետը, նախարարները, չպետք է անդամակցեն կառույցին: Նշենք, որ հակակառուպցիոն խորհուրդը գլխավորում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդամակցում են գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

«Կազմը պետք է բաղկացած լինի ՔՀԿ ներկայացուցիչներից և միգուցե միջին օղակի պաշտոյաներից, ովքեր անկախ են և կաշկանդված չեն որոշ քրեաօլիգարխիկ և այլ տիպի կապերով: Ինչպես գիտենք, որոշ պաշտոնյաներ ուղղակի ընկղմված են օլիգոպոլիաների մեջ, ինչն ուղղակի հնարավորություն չի տա, որ խորհուրդն անկախ գործի»,- ասաց Հարություն Ալեքսանյանը:

Իրավաբան.net

Նորություններ

Իրադարձություններ