Մեղադրվում է անօգնական մորը ծեծելու համար

47-ամյա Սուրեն Մկրտչյանը մեղադրվում է հաշմանդամ, ծեր մոը ծեծելու համար. այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Համաձայն մեղադրական եզրակացության` Սուրենը, բնակվելով իրենից կախվածության մեջ գտնվող և հաշմանդամ մոր հետ և լինելով նրա միակ խնամողը՝ 2014թ. ընթացքում իրենց բնակարանում ալկոհոլ օգտագործած վիճակում պարբերաբար վիճաբանել է նրա հետ, որի ժամանակ դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանք:

Մասնավորապես  2014թ-ի ապրիլի 6-ինլ, ժամը 18-ի սահմաններում հարբած վիճակում ցանկացել է հյուրասենյակում գտնվող, մի կերպ հենակի միջոցով քայլող մորը տանել ննջասենյակ, սակայն վերջինս տեսնելով, որ իր որդին ի վիճակի չէ նրան օգնել, հրաժարվել է գնալ և բռնվել է սեղանից, ինչն էլ զարյարցրել է Սուրենին: Վիճել է մոր հետ և  բազմաթիվ հարվածներ հասցրել անօգնական մոր դեմքին:

Իսկ 2014թ-ի օգոստոսի 12-ին, ժամը 18-ի սահմաններում, երբ մայրը հանդիմանել է նրան ալկոհոլ օգտագործելու համար, նորից վիճաբանել են, Սուրենը նորից ծեծել է մորը, խփել դեմքին ու ձեռքերին:

Գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վարդան Ստեփանյանի նախագահությամբ: Ամբաստնյալի հանդեպ, որպես խափանման միջոց, ընտրվել է ստորագրությունը` չհեռանալու մասին:

Հ.Գ. Անունը փոխված է:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել