Վանաձոր-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը

Մարտի 13-ին, ժամը 07.52-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած:

Պարզվել է, որ միջպետական Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 8-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 VD 129 պետհամարանիշով (վարորդ`1981 թ. ծնված Ս. Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (40 մ):

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայի ուղևորները` 2007 թ. ծնված Մ. և 2007 թ. ծնված Մ. Բ.-ները, հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի ԲԿ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել