Ինչո՞ւ է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար քննադատում ՀՀ դատական համակարգը

Դատական բարձր ատյանները միջամտում են ավելի ցածր ատյանների դատավորների աշխատանքը: Այս խնդիրը մտահոգում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլժ Մույժնիեկսին: Նա Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույց է հրապարակել, որում անդրադարձ է կատարվում ՀՀ դատական ատյաններին և կանանց իրավունքների պաշտպանությանը:

Հանձնակատարը` Վճռաբեկ դատարանի ճնշումների և դատարանների ծանրաբեռնվածության խնդրի լուծման մասին

Զեկույցում կարդում ենք, որ Հանձնակատարի տարբեր զրուցակիցները փաստարկելեն, որ դատավորների ընտրության, նշանակման, առաջխաղացման և լիազորությունների դադարեցման ըթացակարգերը չեն նպաստում դատավորի անկախությանը` մասնավորապես պայմանավորված այդ գործընթացում ՀՀ նախագահի գերակա դերակատարմամբ:

Հանձնակատարը հավելում է, որ ՀՀ դատական օրենսգիրքը արգելում է օրենքով չնախատեսված միջամտություն դատավորի գործունեությանը, սակայն պարոն Մույժնիեկսին այս առնչությամբ տեղեկացրել են, որ նախատեսված մեխանիզմը չի գործում և ոչ ոք քրեական պատասխանատվության այդպես էլ չի ենթարկվում:

Զեկույցում խոսվում է նաև հանձնակատարի մտահոգության մասին, առ այն, որ Վճռաբեկ դատարանի կողմից ճնշումներ են գործադրվում ավելի ցածր դատական ատյանների դատավորների վրա:

Հանձնակատարը մի շարք տեղեկություններ է ստացել դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների` որպես նրանց որոշումների վրա ազդելու նպատակ հետապնդող ճնշման լծակի կամ նրանց պատժելու նպատակ հետապնդող մեխանիզմի անարդար կրառությա մասին:

Զեկույցում բերվում է օրինակ` առաջին ատյանի դատավոր Սամվել Մնակցականյանը, ով բավարարել է ամբաստանյալին գրավով ազատ արձակելու միջնորդությունը, Վճռաբեկ դատարանի նախագահի մինորդությամբ ԱԽ-ի կողմից նրա նկատմամբ հարուցված կարգապահական վարույթից հետո 2011թ. հուլիսին հեռացվել էր դատավորի պաշտոնից ՀՀ նախագահի կողմից:

Հանձնակատարին տարբեր զրուցակիցներ ասել են, որ հարկավոր է ավելացնել դատավորների և դատական համակարգի մյուս աշխատողների քանակը, նրանք նշել են, որ դատարանները գերծանրաբեռնված են աշխատում: Հետաքրքիր է, որ հանձնակատարի զեկույցում շարարդրվում են այդ մտահոգությունները, սակայն Նիլժ Մույժնիեկսին ոչ թե առաջարկում է գնալ նշյալ ճանապարհով, այլ հիշեցնում է, որ դատական համակարգի օգտակար գործողության գործակցի բարձրացման ուղղությամբ կարևոր քայլ կարող էլինել վեճերի այլընտրանքային մեխանիզմների կիրառումը: Նա շեշտում է, որ Եվրոպայի խորհրդի անդամ տարբեր պետությունների մեծ մասը կիրառում է առնվազն երեք մեխանիզմ, իսկ Հայաստանը ընդաենը մեկը` արբիտրաժը: Ուստի նա խորհուրդ է տալիդ այդ մեխանիզմները կիրառել:

Հանձնակատարը նաև հույս է հայտնում, որ Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում այս խնդիրները կլուծվեն:

«Դատախազությունը շարունակում է գերիշխող դիրքեր ունենալ»

Կողմերի հավասարությունը նախաքննության և դատաքննության ընթացքում, ըստ հանձնակատարի, պատշաճ կերպով չի ապահովվում: Նա Զեկույցում նշել է, որ դեռևս խնդրահարույց է փաստաբանի հասանելությունը ոստիկանությունում ազատության մեջ պահելու սկզբնական շրջանում: Ըստ զեկույցի` կրկնվող պրակտիկա է, որ անձիք ոստիկանություն հրավիրվում են որպես վկաներ, ապա նրանց վերաբերվում են` որպես կասկածյալների` չապահովվելով վերջիններիս համար նախատեսված իրավունքների երաշխիքները:

Իսկ դատաքննության ընթացքում հանձնակատարի զեկույցում շեշտվում է, որ ամբաստանյալների ցուցմունքները հաշվի չեն առնվում դատարանների կողմից:

Հանձնակատարը տարբեր զրուցակիցներից տեղեկատվություն է ստացել, որ դատախազությունը շարունակում է գերիշխող դիրքեր ունենալ ՀՀ քրեական դատավարության համակարգում: Զեկույցում ասվում է, որ պաշտպանության և մեղադրանքի կողմիերի համար հավասարապես հասանելի չեն քրեական գործի նյութերը:

Այս առնչությամբ հանձնակատարն իր զեկույցում բերել է նաև ՍԴ նախագահի, Գլխավոր դատախազի, Վճռաբեկ դատարանի նախագահի հակափաստարկներն ու Դատական դեպարտամենտի վիճակագրությունը, ըստ որի` արդարացումների թիվը 2009-2014թթ. կայուն տեմպով ավելացել է, և 2014թ. հոկտեմբերի դրությամբ կազմել է 3.1%:

«Առաջին ատյանի դատարանները չեն հետևում վճռաբեկ դատարանի դատական նախադեպին»

Մինչդատական (նախնական) կալանքն ազդում է արդար դատաքննության իրավունքի , պաշտպանության իրավունքի և անմեղության կանխավարկածի սկզբունքի վրա քննության և դատական քննության փուերում: Սա հանձնակատարի եզրահանգումն է:

Հանձնակատարը շեշտում է, որ ՀՀ Քրեական դատավորության օրենսգիրքը նախատեսում է այլ խափանման միջոցներ: Նա կենտրոնում է գրավի ինստիտուտին, զեկույցում կարդում ենք. «Թեպետ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսվում է, որ գրավը կարող է կիրառվել միայն ոչ ծանր կամ միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրվող անձի նկատմամբ, վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշմամբ սահմանել է, որ գրավը կարող է կիրառվել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում: Այդուհանդերձ, ավելի ցածր ատյանների դատարաններն ըստ երույթին այս առումով չեն հետևում վճռաբեկ դատարանի դատական նախադեպին»:

Իր զեկույցում հանձնակատարը մտահոգություն է հայտնում նաև դատավորների և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից անմեղության կանխավարկածի սկզբունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ:

Ընտրովի արդարադատություն

Հանձնակատարին լուրջ մտահոգություն են պատճառում շարունակաբար ստացվող տեղկությունները ոստիկանության և իրավապահ մարմիններիկողմից խոշտանգումերի և դաժան վերաբերմունքի մասին, որոնց նպատակը հաճախ ինքնախոստովանական ցուցմունք ստանալն է:

Իր զեկույցում հանձնակատարը նաև անդրադարձել է Շանթ Հարությունյանի և մյուսների գործին` դիտարկելով անչափահաս Շահեն Հարությունյանին նկատմամբ մեղադրանքը:

Հանձնակատարը կոչ է անում հայաստանյան իշխանություններին` օրենքով և պրակտիկայում ամրապնդել խոշտանգումը և դաժանաբար բերաբերմունքը բացառող երաշխիքները:

Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ