Հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դիակը

Այսօր Շիրակի մարզում հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դիակը՝ կախված վիճակում: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ վերջինիս անհետ կորելու մասին 2015 թվականի փետրվարի 21-ին գրավոր հաղորդում էր տվել Գյումրի քաղաքի բնակչուհի Ալվարդ Մկրտչյանը, որի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նշանակվել դատաբժշկական փորձաքննություն` պարզելու Ա.Աֆյանի մահվան պատճառը և վաղեմությունը:

Արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել