ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Գյումրիում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Որոշ լրատվամիջոցներ Գյումրիում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ անհիմն ու չփաստարկված տեղեկատվություն են տարածում՝ թյուրիմացության մեջ գցելով հասարակությանը:
Խնդրում եմ ձեռնպահ մնալ սենսացիայի միտված չճշտված տեղեկատվություն և զանազան վերլուծություններ տարածելուց:
Դրանով ոչ միայն խախտում եք քաղաքացու՝տեղեկացված լինելու իրավունքը, այլև խանգարում եք ոստիկանության գործողություններին:
Ոստիկանությունը, իր քաղաքականությանը հավատարիմ, մշտապես տրամադրել ու տրամադրելու է հավաստի տեղեկատվություն ցանկացած դեպքի առթիվ, ուստի կոչ ենք անում օգտվել բացառապես վստահելի ու արժանահավատ աղբյուրից և ստույգ տեղեկությունների համար դիմել ոստիկանություն:»