Պատահարի արդյունքում գազատար խողովակ է վնասվել

Մարտի 8-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղիում` գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին Իրավաբան.net -ը տեղեկանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ «Ռենո» մակնիշի 34PR012 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում, իսկ «Օպել» մակնիշի 34AD384 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին ու էլ.սյանը և հայտնվել է դաշտամիջում. խողովակից տեղի է ունեցել արտահոսք, իսկ էլ.սյունը թեքվել է:

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնները և անջատել մարտկոցները:

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել