Մեքենան արգելափակվել է ձյան մեջ.անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը

Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացանք,որ , ժամը 18.37-ին ահազանգ է ստացվել այն ասին, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտակայքում «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է եղել  փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել  վարորդին և  ավտոմեքենան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել