Լեզբի զույգը խոշտանգել ու սպանել է 8-ամյա երեխային

Մուսուլման լեզբի զույգը` 35-ամյա Փոլի Չաուդհարին (Polly Chowdhury) և 43-ամյա Կիկի Մուդարը (Kiki Muddar) դատապարտվել են ազատազրկման` Չաուդհարիի 8-ամյա դստերը` Այեշա Ալիին (Ayesha Ali) Լոնդոնի արևելյան մասում գտնվող իրենց բնակարանում տանջամահ անելու համար:

Ինչպես գրում է The Telegraph-ը, Փոլի Չաուդհարին դատապարտվել է 13, իսկ Մուդարը` 18 տարվա ազատազրկման: Դատարանը, դատավոր Քրիստոֆեր Մոս ՔյուՍիի (Christopher Moss QC) նախագահությամբ, դատավճռի հրապարկման ժամանակ հայտնել էր, որ երեխայի մահվան մեջ մեղքի  «առյուծի բաժինը» Մուդարին է, ով մանիպուլացրել ու կախարդել է  երեխայի մորը, իսկ մայրն էլ չի կարողացել իր հիմնական պարտականությունը կատարել` երեխային վտանգից հեռու պահել:

Մուդարը 8-ամյա երեխային սպառնալիք է համարել և  ֆեյսբուքյան ու  հեռախոսային հաղորդագրությունների միջոցով Չաուդհարիին իր իսկ երեխայի դեմ տրամադրել: Ասել է, թե փոքրիկ Այեշան «չարք» է և «կեղտոտ արյուն» ունի` հորդորելով դաստիարակել երեխային: Նա երեխայի մորը 40 հազարից ավելի հաղորդագրություն է գրել` ասելով. «Դու իրավունք չունես սիրելու քո հրեշ դստերը»:

Սպանությունից երկու օր առաջ լեզբի զույգը (երկուսն էլ սարսափ ֆիլմերի սիրահար են) ահաբեկել են երեխային` գիշերը ներխուժելով նրա սենյակ` սարսափազդու դիմակներով: Հարևանը լսել է, թե ինչպես է փոքիկ աղջիկը ճչում. «Ես չեմ ցանկանում վատը լինել»:

Դատարանում երեխայի մայրը պատմել էր, թե սպանության օրը` 2013-ի օգոստոսի 29-ին երեխայի մարմինը վնասվել է, երբ Մուդարը ստիպել է նրան սառը լոգանք ընդունել` որպես ինքն իրեն թրջելու համար պատիժ: Իսկ Մուդարը պնդել է, թե ինքը գիշերն անցկացրել է ծնողների տանը, առավոտյան նրանց տուն է եկել, զանգահարել է «999» և հայտնել, որ Չաուհարին  փորձել է ինքնասպան լինել, իսկ երեխան մահացած է: Դատարանում նա հայտարարել է, թե երեխան չարաճճի է եղել և մայրն ասել է, թե «նրան սատանան է իշխում»:

Երեխայի մարմինը գտել են իր ննջասենյակ` սառած, հագին միայն վարդագույն տաբատ: Գլխին և մարմնին 40-ից ավելի վնասվածքներ են եղել` այդ թվում նաև կծածի տեղեր և այրվածքներ:

Լուսանկարում` Փոլի Չաուդհարին և Կիկի Մուդարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել