Բորիս Նեմցովի սպանության գործով երկու կասկածյալ է ձերբակալվել

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով ձերբակալվել է երկու կասկածյալ. փոխանցում է gazeta.ru լրատվական կայքը:

ԵԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ռուսական առաջին լրատվականի ուղիղ եթերում հայտնել է, որ ձերբակալվածներն են ոմն  Գուբաշև Անզորը և Դադաև Զուրը:

Նշվում է նաև, որ ավելի վաղ հրապարկվել էին Նեմցովի սպանության մեջ կասկածվողների նկարները, լրատվամիջոցները հայտնում էին, որ ընդդիմադիր գործչի վրա կրակողները ռուսաստանյան կովկասյան շրջաններից են:

Լուսանկարում` Բորիս Նեմցովը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել