Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատական նիստ` դատարկ նստարաններով

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար Հայկ Կյուրեղյանի գործով հերթական դատական նիստը, սակայն այն հետաձգվեց կողմերի բացակայության պատճառով: Դատարանում ներկա էին միայն դատավորն ու լրագրողները, դատավարության մասնակիցները չէին ներկայացել:

Նիստը նշանակվեց մարտի 27-ին: Հիշեցնենք` ամբաստանյալը 2014թ. հուլիսի 12-ին կրակոցներ էր արձակել նույն դատարանի շենքի դիմաց:

Այդ ժամանակ դատարանում ընթանում էր Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական նիստը: Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր տարածքում կայանած մեքենայի վրա, աղաղակել և «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել ոստիկանների ուղղությամբ:

Լիլիթ Շաբոյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել