Հայկ Կյուրեղյանի գործով հերթական դատական նիստը սկսվեց կես ժամ ուշացումով: Այս մասին Իրավաբան.net-ի թղթակիցը հաղորդում է Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանից:
Երբ դատարանը հայտարարեց նիստը սկսվելու մասին, դահլիճում հավաքվածները սկսեցին գոռալ, որ դատավորը բարձր խոսի, նրան բղավեցին, որ ամբաստանյալին դատում են առանց նրա մասնակցության, քանի որ նիստերի դահլիճում նա չկար:
Դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտարարեց հինգ րոպե ընդմիջում և հեռացավ նիստերի դահլիճից, իսկ այդ ընթացքում հավաքվածները շարունակում էին Հայկին աջակցող արտահայտություններ գոչել: Նրանք նաև «ամոթ» վանկարկումներով դիմավորեցին դատախազին՝ հարցնելով, թե արդյոք նրա խիղճը չի տանում 14 տարի միջնորդելու համար:
Դատարանում նաև հայտարարեցին, որ տեխնիկական խնդիր կա և դահլիճը փոխեցին, հավաքվածները տեղափոխվել են ավելի փոքր դահլիճ, որտեղ ներս չեն թողնում ամբաստանյալի ընկերների ու ազգականներին, ինչպես նաև այլ անձանց, բացի լրագրողներից:
Դատարանի ողջ շենքում աղմուկ է ու լսվում է «ամոթ» վանկարկումները:
Անցել է 5 րոպե, սակայն նիստը դեռ չի սկսվել: