Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Քաղաքացին որոշեց պառկել դատարանում (լրացված)

Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հունվարի 14-ին ընդմիջվեց Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը: Պատճառը կրկին քաղաքացու վերաբերմունքն էր դատարանի նկատմամբ: Երբ դատավոր Արմեն Բեկթաշյանը մուտք գործեց նիստերի դահլիճ, ոտքի չկանգնեց քաղաքացիներից մեկը` ակտիվիստ Վարդգես Գասպարին: Դատական կարգադրիչները նրան հրահանգեցին կանգնել, բայց քաղաքացին չենթարկվեց: Դատավորը խնդրեց նրան հեռանալ նիստերի դահլիճից, նա մնաց տեղում, կարգադրիչները փորձեցին ուժով հեռացնել քաղաքացուն, որից հետո նա պարզապես պառկեց գետնին: Դատական նիստը ընդհատվեց:

Ի վերջո, քաղաքացիական ակտիվիստը վեր կացավ գետնից և հեռացավ: Դատական նիստը շարունակվեց: Նիստին Հայկ Կյուրեղյանի իրավունքների պաշտպանը հայտարարեց, որ ամբաստանյալը իրավունք ունի դատական նիստին ներկա գտնվել, սակայն դատավորը հիշեցրեց, որ ամբաստանյալը հեռացվել է նիստերի դահլիճից: Հանրային պաշտպանը շեշտեց, որ ամբաստանյալի հետ չի համաձայնեցրել իր ներգրավվածության հարցը, դատավորը հետաձգեց նիստը` պաշտպանին ժամանակ տալով հանդիպել ամբաստանյալին:

Հիշեցնենք` ամբաստանյալը 2014թ. հուլիսի 12-ին կրակոցներ էր արձակել նույն դատարանի շենքի դիմաց: Այդ ժամանակ դատարանում ընթանում էր Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական նիստը: Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր տարածքում կայանած մեքենայի վրա, աղաղակել և «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել ոստիկանների ուղղությամբ:

Հեղինակ` Գևորգ Թոսունյան

Օպերատոր` Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել