Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ամբաստանյալը ոտքի չկանգնեց դատարանում և դատավորին մեղադրեց անարդարության մեջ

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանուն սկսվեց Հայկ Կյուրեղյանի գործով դատաքննությունը:

Հիշեցնենք` ամբաստանյալը հուլիսի 12-ին կրակոցներ էր արձակել նույն դատարանի շենքի դիմաց: Այդ ժամանակ դատարանում ընթանում էր Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական նիստը: Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր տարածքում կայանած մեքենայի վրա, աղաղակել և «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել ոստիկանների ուղղությամբ:

Այսօր դատական նիստը սկսվեց ամբաստանյալի հայտարարությամբ: Նախ նա որոշեց ոտքի չկանգնել, երբ ներս մտավ դատավոր` Արմեն Բեկթաշյանը նա նստած էր, ինչը զայրացրեց դատավորին, ով էլ սպառնաց, որ նիստերի դահլիճից դուրս կհրավիրի ամբաստանյալին: Ամբաստանյալը խնդրեց իրեն թույլ տալ` պարզաբանելու, թե ինչու ոտքի չի կանգնի: Նա հայտարարեց, որ դատքննությունը դեռ չսկսված չի վստահում դատական համակարգին. «Դատարանը ենթարկվում է կառավարությանը: Սա ռեժիմի դատարան է, իրականում Հայաստանի Հանրապետության դատարան չի: Դատերի 90 տոկոսի պարագայում տեղի է ունենում արդարադատության բռնաբարում: Դրա համար էլ ես ոտքի չեմ կանգնում»,- ասաց նա: Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ ներկա չէր ամբաստանյալի պաշտպանը: Նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 1-ը:

Նշենք, որ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության մեջ ասվում է. « 2014թ-ի հունիսի 12-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, Հայկ Կյուրեղյանը գտնվելով հասարակական վայր հանդիսացող՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 23/1 հասցեում գտնվող Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընղհանուր իրավասության դատարանի շենքի առջևի հատվածում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների շարքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք՝ իր անկախությունը՝ հասարակության մեջ ընդունված վարքագծի կանոններից շեղելու, ինչպես նաև իր անձը հասարակությանը հակադրելու՝ իր գերակայությունն ի ցույց դնելու մղումով բարձրացել է դատարանի շենքի առջևի ավտոկայանատեղիում կայանված՝ Քրիստինա Սարդարյանին պատկանող «Միցուբիշի Պաջերո իո» մակնիշի, «21 ՕԼ 053» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի տանիքին, ապա անտեսելով տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին, քայլել է մեքենայի տանիքի վրայով և դիտավորությամբ վնասել այն՝ Ք. Սաալարյանին պատճառելով 284.000 (երկու հարյուր ութսունչորս հազար) ՀՀ դրամի գույքային վնաս, աղմկել է ու բռնություն գործադրել՝ որպես զենք օգտագործվող առարկայով՝ իր մոտ պահվող «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ է արձակել տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ»:

Լուսանկարը` azatutyun.am

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել