Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ամբաստանյալը ոտքի չկանգնեց` դատարանը համարելով «խաղալիք»

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` դեկտեմբերի 17-ին, դատավոր Արմեն Բեկթաշյանին ամբաստանյալ Հայկ Կյուրեղյանը կրկին դիմավորեց նստաճ վիճակում: Հերթական դատական նիստին ներկա չէր Հայկ Կյուրեղյանի իրավունքների պաշտպան Արա Զաքարյանը, դատավորը հետաքրքրվեց, թե արդյոք ամբաստանյալը ցանկանո՞ւմ է հրաժարվել փաստաբանի ծառայություններից, Հայկ Կյուրեղյանը դրական պատասխան տվեց` նորից ոտքի չկանգնելով:

Դատավորը նախազգուշացրեց ամբաստանյալին, որ նա կարող է հեռացվել դատական նիստերի դահլիճից, եթե ևս մեկ անգամ խախտի կարգը` նստաց պատասխանելով իր հարցերին. «Իմ որոշումը մնում է նույնը, ես դատարանին չեմ հարգում նրա համար, որ այն համարում եմ խաղալիք դատարան, ինչ-որ մեկի գրպանի դատարան»,- հայտարարեց ամբաստանյալը:

Դատավորը որոշեց Հայկ Կյուրեղյանին տաս ժամով հեռացնել նիստերի դահլիճից, երբ ամբաստանյալը դուրս եկավ, դահլիճը աղմուկով լքեցին նաև մի քանի քաղաքացիներ: Շարունակելով դատական նիստն առանց ամբաստանյալի Արմեն Բեկթաշյանը որոշեց ամբաստանյալի համար ներգրավվել հանրային պաշտպան: Դատական նիստը հետաձգվեց: Այն կշարունակվի հաջորդ տարի` 2015 թվականի հունվարի 14-ին:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել