Խմբակային գողություն Աբովյան քաղաքում

Մարտի 4-ին, ժամը 05.30-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցում ծառայություն կատարելիս նկատել են խուճապահար փախչող մի խումբ տղաների: Անմիջապես հետապնդելով նրանց՝ հաջողվել է բռնել մեկին՝ 1986 ծնված Աղասի Ֆ.-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Այդ պահին ոստիկաններին են մոտեցել երկու քաղաքացիներ, որոնցից մեկը հայտնել է, որ իր խանութի ահազանգման համակարգը միացել է, և երբ ինքը հասել է խանութի մոտ՝ այնտեղ հավաքված անձինք իրեն տեսնելով՝ դիմել են փախուստի, իսկ հետո նկատել է, որ խանութի պատուհանի ճաղավանդակը պոկելով՝ մտել են ներս, կտրել տեսախցիկների մալուխներն ու խանութից դուրս բերել մի շարք ապրանքներ:

Աղասի Ֆ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Հանգամանքները պարզվում են:

Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել