Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների գործով նոր փաստաբաններ են ներգրավվելու գործին: Փաստաբան Երվանդ Վարոսյանն Իրավաբան.net-ին ասաց, որ այսօր պաշտոնապես ինքը և փաստաբան Լուսինե Սահակյանը ներգրավվելու են որպես տուժողի իրավահաջորդ Ռիտա Պետրոսյանի ներկայացուցիչներ:
Ռիտա Պետրոսյանը սպանված ընտանիքի մոր` Հասմիկ Ավետիսյանի քույրն է:
Հիշեցնենք նաև, որ որպես իրավահաջորդների ներկայացուցիչներ գործով արդեն իսկ ներգրավված են փաստաբան Երեմ Սարգսյանը, իրավապաշտպաններ Արթուր Սաքունցը, Արայիկ Զալյանը, և հանրային պաշտպան Թամարա Բաղդասարյանը: