«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ այսօր՝ մարտի 4-ին, տեղի ունեցած հրաձգության արդյունքում 3 հոգի մահացել է: Սպանվածների ինքնությունը այս պահին դեռևս հայտնի չէ, այս ուղղությամբ կատարվում են աշխատանքներ. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Մեր տեղեկություններով, սպանված երեք անձանցից մեկը քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Ղազարյանն է: