Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը ճանաչվել մեղսունակ. այս մասին քիչ առաջ տեղեկատվություն է հրապարակել Tert.am լրատվական կայքը` հղում անելով իր անանուն աղբյուրներին:
Այս տեղեկության վերաբերյալ սակայն ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ ՌԴ քննչական մարմնի կողմից հարուցված վարույթի վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնել չեն կարող:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ կային այն մասին, որ Վալերի Պերյմակովի դեմ հարուցված քրեական գործը կարող է քննության առնվել Հյուսիսկովկասյան շրջանի ռազմական դատարանում (գտնվում է ՌԴ, Դոնի Ռոստով քաղաքում): Այս մասին հատնել էր Հյուսիսկովկասյան շրջանի ռազմական դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը: