Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հրավիրում է մասնակցելու 2015 թվականի մարտ ամսվա վերապատրաստման դասընթացներին։ Այս մասին հաղորդում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի վերապատրաստման հարցերով համակարգող Անի Ղարիբյանը:
Գրանցվելու համար կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected]էլ. hասցեին՝ նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը:
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 18.12.2014թ. թիվ 35/8-Լ որոշմամբ նոր խմբագրությամբ հաստատված Փաստաբանների վերապատրաստման կարգի համաձայն՝
1. Յուրաքանչյուր կիսամյակի (վեց ամսվա) համար փաստաբանը Կարգով նախատեսված ժամկետում և ընթացակարգով պետք է անցնի 12 (տասներկու) ակադեմիական ժամ (այսուհետ՝ ժամ, 1 (մեկ) ակադեմիական ժամը հավասար է 40 (քառասուն) րոպեի) վերապատրաստում: Կիսամյակի հաշվարկը՝ ա) սկսվում է հունվար ամսից և ավարտվում հունիսին (ներառյալ), կամ բ) սկսվում է հուլիս ամսից և ավարտվում դեկտեմբերին (ներառյալ):
2. Փաստաբանի վարքագծի կանոնները (դեոնթոլոգիա)» թեմայով դասընթացների առնվազն 4 ժամ մասնակցությունը պարտադիր է:
Մարտ ամսվա վերապատրաստման դասընթացների ժամանակցույցը կարող եք գտնել այստեղ: