«Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ, արդարդատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Սումգայիթում 1988թ. փետրվարի 28-ին տեղի ունեցած վայրագությունները դասական իմաստով ցեղասպանություն են, սակայն մեկ այլ խնդրի եմ ուզում անդրադառնալ. մենք մեկ անգամ ևս պարտավոր ենք հավուր պատշաճի հարգանքի տուրք մատուցել այն Մեծ Փաստաբաններին՝ ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, ՌՈՒԲԵՆ ՌՇՏՈՒՆՈՒՆ և ՊՈԼԻՆԱ ՇԱՊՈՇՆԻԿՈՎԱՅԻՆ, որոնք իրենց մասնակցությամբ կարողացան կոտրել խորհրդային դատարաններում կարծրատիպերը և առնվազն փաստական հիմքերով ակնհայտ դարձնել ցեղասպանությունը և այն գորբաչովի ու ազերի մանկլավիկների կողմից կազմակերպված լինելը. ինչ խոսք, դատական համակարգը մնաց իր կապանքների մեջ:
Ընդ որում, Ռուբեն Սահակյանը դատավարությանը մասնակցել է հենց Սումգայիթ քաղաքում, ինչն անգամ դժվար է պակերացնել. դրանք այն տարիներն էին, երբ մեր անհամ «հումորիստները» հեռուստատեսությամբ անեկդոտային գովազդ էին ներկայացնում. «Անվճար տրվում է 3 սենյականոց բնակարան՝ Սումգայիթում, տղա ես, գնա ստացիր»:
Հիրավի ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԸ հենց իրենք են…»