ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից փետրվարի 26-ին 51 կողմ 17 դեմ ձայնով ընդունված բանաձևը ճանաչում և դատապարտում է հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը՝ խրախուսելով նահանգի դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին դասավանդումը. գրում է Asbarez լրատվականը:
Բանաձևում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում ճանաչել և հաստատել պատմական իրողությունը, այն, որ իրենց պատմական հայրենիքում բնակվող հայերի, հույների և մյուս քրիստոնյաների հանդեպ իրականացված ջարդերը եղել են ցեղասպանություն:
Հարավային Դակոտան ԱՄՆ 43-րդ նահանգն է, որը պաշտոնապես ճանաչեց Ցեղասպանությունը: