Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորի մոտից փամփուշտ են հայտնաբերել

Փետրվարի 27-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ կա: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցները Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1993 թ. ծնված Վահրամ Բ.-ի գրպանից հայտնաբերել են 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ:

Վահրամ Բ.-ն բերման է ենթարկվել գծային բաժին: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել