ՀՀ Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական է ուղարկել ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որպեսզի վերջիններս հանձնարարեն իրենց ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին` Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի տոնական միջոցառումները կազմակերպելիս ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` դրամահավաքության դրսևորումները բացառելու համար:
ՀՀ ԿԳՆ ենթակայության դպրոցների տնօրեններն արդեն ստացել են նման հանձնարարական:
ՀՀ ԿԳ նախարարը շրջաբերական է ուղարկել դրամահավաքության դրսևորումները բացառելու համար

