Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանն արդեն պատրաստել է վերաքննիչ բողոքը, բայց դեռ չի շտապում այն դատարան ներկայացնել. «Վերջնաժամկետն ընկնում է կիրակի օր, քանի որ ոչ աշխատանքային օր է, երկուշաբթի երևի կներկայացնեմ: Պատրաստ է արդեն բողոքը, սակայն մուտք չեմ անում՝ մտածելով, որ մարդ ես՝ կարող է սառույցը տեղից շարժվի, բայց դե կարծում եմ եմ, որ դժվար էլ շարժվի, այդքան բան»,- փոխանցեց փաստաբանը:
Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանը Վարդան Պետրոսյանին դատապարտել է 5 տարի ազատազրկման, դատարանը քննության չի առել տուժող կողմի ներկայացուցչի քաղհայցը, որով Ռուբեն Բալոյանը խնդրել էր ամբաստանյալից բռնագանձել 12 մլն 500 հազար ՀՀ դրամի չափով գումար: