Ի՞նչ պատիժ է սահմանվում համակարգչային վիրուս մշակելու և տարածելու համար

Վնասաբեր ծրագրեր մշակելը, դրանք օգտագործելն ու տարածելը քրեական պատասխանտվություն է առաջացնում: Մասնավորապես, Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածը սահմանում է հետևյալը.

«Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության ոչնչացնելու, ուղեփակելու (մեկուսացնելու), վերափոխելու կամ պատճենահանելու նպատակով համակարգչային ծրագրեր մշակելը կամ գոյություն ունեցող ծրագրերում փոփոխություններ մտցնելը կամ հատուկ հարուցիչներով ծրագրեր մշակելը, դրանք օգտագործելը կամ այդպիսի ծրագրերով կրիչներ տարածելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (300-500 հազար դրամ), կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

Իսկ նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն, եթե այս արարքը կատարվել է շահադիտական դրդումներով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամն, անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ապա պատիժ է սահմանվում է 3-5 տարի ազատազրկում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել