Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել պետական նմուշի դիպլոմ ստանալու վերաբերյալ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել «Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման և անցկացման» ընթացակարգը հաստատելու վերաբերյալ:
ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների (ներառյալ 2015/2016 ուստարվա) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների մասնակցելու նպատակով 2015թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը (ներառյալ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվում է դիմորդների փաստաթղթերի ընդունելություն:
Դիմողները դիմում-հայտի հետ միասին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) բնօրինակը` պատճենի հետ միասին,
բ) ներդիրի (միջուկի) բնօրինակը՝ պատճենի հետ միասին,
գ) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, զինգրքույկ, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը՝ պատճենի հետ միասին,
դ) 2 լուսանկար (3X4սմ չափսի):
Ըստ մասնագիտությունների (մասնագիտացումների) ամփոփիչ ատեստավորման քննությունները կազմակերպվելու են 2015թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում:
Փաստաթղթերն ընդունվելու են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում (608 և 609 սենյակ)՝ 2015թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը (յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից)` ժամը 1000-1700:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 52-56-62, (010) 58-95-26 հեռախոսահամարներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել