Որքա՞ ն կտուգանվեք սահմանված արագությունը 10 կմ/ժ և 11 կմ/ժ գերազանցելու համար. տարբերության պարզաբանումը

Շատ հաճախ քաղաքացիները ունեն պարզաբանման կարիք, թե ինչու սահմանված արագությունը 11 կմ/ժ-ով գերազանցման դեպքում պետք է տուգանվեն 16 500 դրամ, այլ ոչ թե 11 500 դրամ (10* 1000 դրամ+1500 դրամ): Ստորև ներկայացնում ենք Իրավաբան.net ի պարզաբանումը վիճահարույցի հարցի կապակցությամբ:

«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 124.4 հոդվածը կարգավորում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագության գերազանցման դեպքերում սահմանված տուգանքների չափերը:  Մասնավորապես, նույն օրենսգրքի 124.4 հոդվածի առաջին և երկրորդ կետերը սահմանում են.

1. Երթեւեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի, այսինքն 1000 դրամի չափով:

2. Երթեւեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի, այսինքն 1500 դրամի չափով:

Այսպիսով, եթե սահմանված արագությունը գերազանցեք 10 կմ/ժ-ով, ապա կտուգանվեք 10 000 դրամի (10* 1000 դրամ), իսկ եթե գերազանցեք 11 կմ/ժ-ով, ապա կտուգանվեք 16 500 դրամի (11* 1500 դրամ) չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել