Նոր մանրամասներ նորածին երեխայի սպանության գործից

2015 թվականի փետրվարի 21-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնից ստացվել են Ա.Սարգսյանի նորածին երեխայի սպանության վերաբերյալ նախապատրաստված նյութերը: Այդ մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ Ստեփանավան քաղաքի բնակչուհի, 1988 թվականի ծնված Ա.Սարգսյանը, ժամանակավորապես միայնակ բնակվելով Լոռու մարզի բնակիչ Մ.Ասատրյանին պատկանող վագոն տնակում, 2015 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ծննդաբերել է արական սեռի երեխա։

Նախնական տվյալներով՝ ծննդաբերությունից անմիջապես հետո երեխան սպանվել է, իսկ հետագա օրերին հուղարկավորվել Ստեփանավան քաղաքի «Ռուսական» կոչվող գերեզմանատանը:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի գրավոր ցուցումով 2015 թվականի փետրվարի 21-ին Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել