Ուշադրություն վարորդներին

Փետրվարի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արտաշավանում, Արթիկում, Ախուրյանում, Ջաջուռում, Վարդենյաց լեռնանցքում (Եղեգնաձորի կողմից) գետնաբուք է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից:

Աղբյուրը հավելում է, որ բքի և ցածր տեսանելիության պատճառով փակ են Արթիկ-Ալագյազ և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածները:

Սպիտակում, Վանաձորում, Ստեփանավանում, Տաշիրում, Թումանյանում, Նոյեմբերյանում, Թալինում, Մարալիկում, Դիլիջանում, Իջևանում, Տավուշում, Գորիսում, Լաչինում, Կապանում, Մեղրիում տեղում է ձյուն:
Աշոցքում, Սպիտակում, Ապարանում, Սևանում (Դիլիջանի թունելի հատվածում), Գավառում, Վարդենիսում, Սիսիանում քամի է:
Վարդենյաց լեռնանցքի (Մարտունու կողմից), Գավառի, Արտաշավանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել