Պերմյակովի նախկին փաստաբանի դեմ հարուցված կարգապահական վարույթը նախապատրաստման փուլում է

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների դաժանաբար սպանության մեջ մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովի պաշտպանությունը ստանձնած, այնուհետև նրան պաշտպանելուց հրաժարված փաստաբան Թամարա Յայլոյանի դեմ Փաստաբանների պալատում հարուցված կարգապահական վարույթը դեռևս նյութերի նապատրաստման փուլում է. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի մամուլի պատասխանատու Հայկ Հակոբյանը:

Նա հայտնեց նաև, որ վարույթ հարուցելուց հետո գործը մակագրվում է նապատրաստող փաստաբանին, ով էլ երկու ամսվա ընթացքում նյութեր է նախապատրաստում, այնուհետև ներկայացնում Փաստաբանների պալատի խորհրդին: Խորհուրդը գործը քննում է վեց ամսվա ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել