Ինչպես տեղեկացրել էինք՝ փետրվարի 18-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Մազդա ՄՊՎ» մակնիշի ավտոմեքենան Մարալիկ քաղաքի Հ. Շահինյան փողոցում վրաերթի էր ենթարկել 1991 թ. ծնված Մանուկ Ամիրյանին և 1986 թ. ծնված Գագիկ Մանուկյանին, որոնք տեղում մահացել էին, իսկ վարորդը, թողնելով ավտոմեքենան՝ դիմել էր փախուստի:
Փետրվարի 19-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի հերթապահ մաս է ներկայացել 1993 թ. ծնված Խաչատուր Ե.-ն և հայտնել, որ փետրվարի 18-ին, ժամը 22.30-ի սահմաններում, իր կողմից վարած «Մազդա ՄՊՎ» մակնիշի ավտոմեքենայով Մարալիկ քաղաքում վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների:
Խաչատուր Ե.-ն ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: