Օդանավով այլ անձի բեռը տեղափոխելը առաջացնում է պատասխանատվություն

Օդանավով այլ անձի բեռը տեղափոխելը համարվում է զանցանք և Վարչական իրավախախտումների մասին օրենքի 1361 -րդ հոդվածի համաձայն, պատասխանտվություն է սահմանված այս արարքի համար: Մասնավորապես այս հոդվածը սահմանում է.

«Օդային տրանսպորտով չվերթի հետ առնչություն չունեցող անձանց ուղեբեռը փոխադրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100 հազար դրամ) չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200 հազար դրամ) չափով»:

Ենթադրվում է, որ այս նորմը կանխարգելիչ նպատակ ունի. հավանական է, որ անձը չիմանալով, իր հետ տեղափոխի վտանգավոր և արգելված իրեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել