Փետրվարի 18-ին, ժամը 15.05-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Կարինե Ու.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է վթարի հետևանքով: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից:
Պարզվել է, որ փետրվարի 17-ին, ժամը 06.00-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում տաքսի ավտոմեքենան բախվել է կայանված բեռնատարի, ինչի հետևանքով տաքսի ավտոմեքենայի ուղևորուհին ստացել է մարմնական վնասվածքներ և դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: