Այսօր ՀՀ կառավարության նիստին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայցրեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագիծը, որը կառավարությունը չընդունեց:
Փոխարենը կառավարությունն օրենսդրական նախաձեռնության հեղինակին առաջարկեց իր կողմից բարձրացված հարցը դիտարկել առաջիկայում ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելիք «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի շրջանակներում:
Այս հարցը սպառելուց հետո վարչապետը հետաքրքրվեց արդարդատության նախարարից, թե որքան է կազմում նոտարական ծառայությունների գումարը, Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, որ տարբեր են վճարները. «12 հազար չի՞»,- ճշտեց Հովիկ Աբրահամյանը, նախարարը դրական պատասխանեց. «Ես առաջարկում եմ և հանձնարարում եմ, որ հաջորդ ուղղությունը, որ պահեք՝ ծառայության վճարը նվազեցնեք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը, իսկ Հովհաննես Մանուկյանը նշեց. «Կքննարկենք», այս պատասխանը զայրացրեց վարչապետին. «Չքննարկենք է՛, այլ ներկայացնեք»,- դիտողություն արեց նա, իսկ նախարարը միանգամից արձագանեք. «Ձեր հետ պարոն վարչապետ, Ձեր հետ»: