Վարչապետը նոր որոշում է ընդունել

Փետրվարի 18-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է ընդունել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի վարկային համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով բանակցային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին: Որոշմամբ մասնավորապես՝ ասվում է.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի՝

1. Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից առաջարկվող 52 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին ստորագրել բանակցությունների արդյունքում կազմվող արձանագրությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել