Հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգը. պարզաբանում

Աշխատող կանանց հղիության և ծննդաբերության արձակուրդ է տրամադրվում 140 օր (70 օր՝ հղության, 70 օր՝ ծննդաբերության), բարդ ծննդաբերության դեպքում տրամադրվում է 155 օր (70 օր՝ հղության, 85 օր՝ ծննդաբերության), միաժամանակ մեկից ավել երեխաներ ունենալու դեպքում՝ 180 օր (70 օր՝ հղիության, 110 օր՝ ծննդաբերության): Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:

Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ՝ որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական (երկու և ավելի նորածին որդեգրելու կամ երկու և ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում, մինչև նորածինների 110 օրական) դառնալը:

Փոխնակ (սուրոգատ) մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին` երեխայի կենսաբանական մորը, տրամադրվում է արձակուրդ երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական (երկու և ավելի նորածին երեխա ծնվելու դեպքում մինչև նորածինների 110 օրական) դառնալը: Փոխնակ մորը հղիության և ծննդաբերության արձակուրդ տրվում է ընդհանուր հիմունքներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել