ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գրիգոր Առաքելյանին ազատել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով` այս պաշտոնին նշանակվել է Արտաշես Թումանյանը:
Հրամանագրերում, մասնավորապես՝ ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ Գրիգոր Առաքելյանին ազատել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ Արտաշես Թումանյանին նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Թեհրան)»: