ՀՀ 2015-2018թ. Հակակոռուպցիոն ռազմավարության հաստատման ժամկետների, խորհրդի և թիրախային ոլորտների վերաբերյալ Իրավաբան.net-ը զրուցել է ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ:
Հիշեցնենք` ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի շրջանակներում ընտրվել են 4 թիրախային ոլորտներ` առողջապահության, կրթության, պետական եկամուտների հավաքագրման և ոստիկանության ծառայությունների մատուցման ոլորտները: Հակակոռուպցիոն խորհրդում պետք է ընտրվեն ընդամենը 2 ՀԿ ներկայացուցիչները: ՀԿ-ներն առաջարկում են ընդլայնել կազմը, որպես թիրախային ոլորտ ներառել նաև սոցիալականը, ինչպես նաև ներդնել ապօրինի հարստացման ինստիտուտը:
Պարոն Քրմոյան, խնդրում եմ հստակեցնել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության հաստատման ժամկետները:
Մենք մոտակա մեկ շաբաթվա ընթացքում ընդունված կունենաք խորհրդի որոշում, նաև հուսով եմ, որ մրցույթ կիրականացվի և կներգրավվենք ՀԿ-ներին և մոտակա մարտ ամսվա ընթացքում կփորձենք նաև քննարկել և ռազմավարության վերաբերյալ լուծումներ գտնել, դրա ընդունելու կամ այլ խնդիրների ուղղությամբ:
Հասարակական կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում բազմաթիվ առաջարկներ են հնչել հակակոռուպցիոն խորհրդի կազմը ընդլայնելու վերաբերյալ: Ներկայումս նախատեսված երկու ՀԿ ընդգրկել խորհրդի կազմում: Մի շարք ՀԿ-ներ պնդում են, որ այսկերպ քաղաքացիական հասարակության ձայնը հասանելի չի լինի: Ինչպես՞ կմեկնաբանեք այս դիրքորոշումը:
Շատ արժեքավոր առաջարկներ ենք ստացել, որպեսզի ներգրավվի Մարդու իրավունքների պաշտպանը, Վերահսկիչ պալատի նախագահը, մի շարք այլ ոլորտային նախարարության ներկայացուցիչներ: Մենք ելնում ենք հետևյալ սկզբունքից՝ նախկին խորհրդում չկային ՀԿ ներկայացուցիչներ, ներկայումս կա առնվազն 2 ներկայացուցիչ, դրան գումարած Հանրային խորհրդի նախագահ, բացի այդ ընդդիմադիր խմբակցություններ, համայնքների ներկայացուցիչներ, այսինքն՝ մենք ունենք առնվազն 7-8 ներկայացուցիչ ոչ պետական հատվածից: Այդ պարագայում մենք խնդիր չենք դնում, որ քվեարկություն լինի, ՀԿ-ն ներկա լինի: Հասարակական կազմակերպությունը պետք է կարողանա պատշաճ ներկայացնել ողջ ՀԿ դաշտի կարծիքը: Ինչո՞ւ 5, ինչո՞ւ ոչ երեք կամ տասը: Մենք կենտրոնացել ենք բացառապես ինստիտուցիոնալ խնդիրների վրա: Եկեք տեսնենք, թե ՀԿ-ներից երկուսը ինչպես են աշխատում, ոչ թե քննադատեք այս քայլը: Ճիշտն ասած մենք գիտենք՝ ինչու հենց երկու ՀԿ: Հիմնական դերակատարները երեք կազմակերպություն են, այդ իսկ նպատակով քննարկվում է 3 կամ 5 տարբերակը, միգուցե այդ չափանիշների համապատասխան մենք 5 կազմակերպություն էլ չունենանք: Խնդիրը հետևյալն է՝ մենք ընդունելի ֆորմատ ենք համարում, որպեսզի այդ երկու կազմակերպության ներքո գործեն այլ կազմակերպություններ: Օրինակ՝ գործում է հակակոռուպցիոն կոալիցիան, եթե Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան կամ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հավաքեն և հավաքական կարծիք ներկայացնեն խորհրդում, դա շատ լավ կլինի: Այսինքն՝ մնացած ՀԿ-ները զրկված չեն ներգրավված լինելու հնարավորությունից: Մեր խնդիրը հետևյալն է՝ եկեք բովանդակության վրա աշխատենք, խնդիրները քննարկենք, ռիսկերը վեր հանենք, մենք բաց ենք քննարկման համար:
Ձեզ նաև առաջարկում են թիրախային 4 ոլորտներին ավելացնել նաև սոցիալականը, բացի այդ ներդնել ապօրինի քրեականացման ինստիտուտը:
Այո, մեզ առաջարկում են սոցիալական ոլորտը ներառել, ասում ենք՝ խնդրեմ, մշակեք առաջարկները, հետազոտություններ տվեք և գնահատեք ռիսկերը: Մեզ ասում են՝ չափանիշները փոփոխեք, կրկին դեմ չենք, եկեք քննարկենք չափանիշները, բայց մենք կենտրոնացել ենք բացառապես ՀԿ-ների թվի վրա: Ապօրինի հարստացման քրեականացման մասով հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ չի ընդունում կառավարությունն այս առաջարկը, բայց չէ՞ որ միջազգային հեղինակավոր կառույցները մեզ խորհուրդ չեն տալիս այդպես վարվել, որովհետ հասկանում են, որ այդտեղ ռիսկեր կան: Մենք փորձում ենք ռացիոնալ աշխատել, ի վերջո հակակոռուպցիոն ռազմավարության պատասխանատվությունը պետության վրա է, բայց մենք փորձում ենք ՀԿ-ների ձայնը լսելի դարձնել: Ես ակնկալում եմ պրակտիկ առաջարկներ: Նշեմ, որ մենք չենք ընդգրկել ոլորտային նախարարություններին՝ շահերի բախում չունենալու համար, բայց դա չի նշանակում, որ չընդգրկված ոլորտներում աշխատող գերատեսչությունները չեն պայքարում կոռուպցիայի դեմ: Նրանք առանձին ոլորտային ծրագրեր ունեն ու իրականացնում են: Ամեն դեպքում՝ մենք բաց ենք քննարկման համար, լրացուցիչ ոլորտները ընդգրկելու և մարդկանց կարծիքը լսելու համար:
Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net