Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի Հայաստանը ներկայացնող դատավորի թափուր պաշտոնի համար հայտարարված նոր մրցույթին մասնակցելու է հայտ է ներկայացրել այս պահի դրությամբ 9 հոգի. այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է արդարադատության նախարարության կայքից, որտեղ հրապարկված է թեկնածուների ցանկի լուսապատճեն:
Այսպեսսով, մրցույթին մասնակցելու համար դիմել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանը, արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արտյոմ Գեղամյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը, հայտնի փաստաբան, նախորդ մրցույթին մասնակցած Վահե Գրիգորյանը:
Իսկ ավելի վաղ դիմել էին նախկին օմբուդսմեն, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը , ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը, ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը և միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյաննը, ով նախորդ մրցույթում հաղթած 3 թեկնածուներից մեկն է:
Նշենք նաև, որ մրցույթի մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետն այսօր է, ժամը 18:00-ն: