Սենյակներում հեռուստացույցով հեռարձակվել են ոչ պատշաճ բնույթի նյութեր

Փետրվարի 16-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Մաշտոցի բաժնի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասում գտնվող հյուրանոցային համալիրի տարբեր սենյակներից բաժին են հրավիրել հյուրանոցային համալիր պոռնկությամբ զբաղվելու համար այցելած մարմնավաճառներ՝ 1893թ. ծնված Մարինե Ս.-ին, 1974թ. ծնված Նաիրա Հ.-ին, 1978թ. ծնված Հայկուհի Մ.-ին և 1983թ. ծնված Սիրանուշ Վ.-ին:

Պարզվել է նաև, որ սենյակներում հեռուստացույցով հեռարձակվել են պոռնոգրական նյութեր պարունակող ֆիլմեր:

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել