Փետրվարի 17-ին, ժամը 07.26-ին փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Էմինի փողոցի տներից մեկի վատառողջ քաղաքացին ընկել է և չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը. ննջասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել են 1917թ. ծնված Խ.Հ.-ին և մոտեցրել անկողնուն:
Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: