Գագիկ Ծառուկյանի և նրան պատկանող տարածքների անվտանգությունը ապահովող աշխատակիցները ազատվել են աշխատանքից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և նրան պատկանող տարածքների անվտանգությունը ապահովող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ)  մոտ 200 աշխատակից ազատվել է աշխատանքից: Այս տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում այս մասին հաստատեցին ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից:

Նշեցին նաև, որ ոստիկանությունը պարբերաբար ստուգումներ է իրականացնում Պետական պահպանության գլխավոր վարչությունում և այն ծառայողները, ովքեր չեն համապատասխանում նախատեսված չափանիշներին, ազատվում են աշխատանքից: Եվ այս բոլոր գործողությունները կատարվում են ոստիկանությունում կատարվող բարեփոխումների շրջանակում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել