Տեղափոխվեց Հայաստան՝ Սանկտ Պետերբուրգ-Երևան ինքնաթիռի չվերթով

Փետրվարի 14-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր  վարչության օպերատիվ խմբի կողմից Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզության մեջ գտնվող, 1975թ. ծնված Քրիստինե Ա-ն: Նա հետախուզման մեջ է գտնվել սեպտեմբերի 6-ից ՀՀ Քրեական օրենսգրքի 117 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (գողություն, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել