«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում և անցկացվում է որևէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով և այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում:
Նույն օրենքի 27-րդ հոդվածի համաձայն շտապ հավաքի կազմակերպիչը պարտավոր է հավաքն անցկացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկելուց առաջ այդ մասին անհապաղ տեղեկացնել լիազոր մարմնին և ոստիկանությանը։
Շտապ հավաքը չի կարող տևել վեց ժամից ավելի: