Վարչապետը Ծառուկյանին պաշտոնանկ արեց

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ազատվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի անդամի պաշտոնից (Խորհրդի կազմին կարող եք ծանոթանալ` այստեղ): Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեց վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանին փոխարինել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

Բացի այդ, տիկին Պողոսյանը հաղորդեց, որ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ստուգումներ իրականացնել` պարզելու այն լուրերի իսկությունը, թե Գագիկ Ծառուկյանը բարեգործության անվան տակ քողարկում է միլիարդավոր դրամի հասնող հարկեր. «Այս առնչությամբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը համապատասխան նամակ է ուղարկել Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին»,- նշեց վարչապետի մամուլի քարտուղարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել