Հանդիպում են ունեցել ՀՀ և ՌԴ միգրացիոն ծառայությունների պետերը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար պարոն Ա. Երիցյանի հանձնարարությամբ, ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը 2015թ. փետրվարի 12-ին Մոսկվայում աշխատանքային հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար պարոն Ռոմադանովսկու և նրա տեղակալ պարոն Կուզնեցովի հետ: Հանդիպումներին ներկա էին Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության համապատասխան վարչությունների պետեր: Այս մասին հաղորդում է ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության լրատվական կենտրոնը:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ՌԴ մուտքի արգելք ունեցող ՀՀ քաղաքացիների մուտքի արգելանքի վերանայման հետ կապված հարցեր: Անդրադարձ եղավ նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրից բխող` Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել