ՀՀԿ-ն սկսելու է Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացը

ՀՀԿ խորհրդի այսօրվա նիստից հետո ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀԿ խմբակցությունը սկսելու է կանոնակարգով նախատեսված գործընթաց, որը վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցին: Ինչպես նշեց Սամվել Նիկոյանը. «Յուրաքանչյուրի գործողությունները պետք է տեղավորվեն օրենքի մեջ, և եթե ձեզ մոտ բազմաթիվ անգամ հարցեր են առաջացել է, ինչո՞ւ չի սկսվում նման գործընթաց, որովհետև եթե քաղաքական գործիչ է, եթե որևիցէ մեկը խոսում է ազգի անունից, պետության և պետականության անունից, խոսում է պառլամենտարիզիմի անունից, օրենքի անունից, ապա պետք է դա առաջինը պահանջի իրենից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել